Հասարակական

Արամ Ա-ն «Կիլիկեան իշխանե շքանշանով է պարգեւատրել բարերար տեր եւ տիկին Ատոմ եւ Սելլա Թնջուկյաններին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 Սեպտեմբերի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Բեյրութի «üինիսիաե հյուրանոցում երեկ «Կիլիկեան Իշխանե շքանշանով է պատվել լոնդոնաբնակ տեր եւ տիկին Ատոմ եւ Սելլա Թնջուկյաններին: Ողջունելով ամուսիններին, Վեհափառ հայրապետը նշել է, որ նրանք՝ հանգամանքների բերումով, տարիներ առաջ, հեռանալով Լիբանանից, միշտ վառ են պահել սերը Ս. Աթոռի եւ լիբանանահայ համայնքի նկատմամբ: Թնջուկյանները նյութապես աջակցել եւ աջակցում են Կիլիկիո կաթողիկոսությանը կրթական ու այլ ծրագրերի իրականացման գործում, լիբանանահայությանը մարզական, մշակութային ու շինարարական ձեռնարկներում: Նրանց գործունեության մեջ հատուկ տեղ են գրավում ՀՄԸՄ, Համազգային ու ՀՕՄ միությունները, զորավիգ դառնալով նրանց ամենաբազմազան ծրագրերի իրագործմանը՝ Լիբանանից մինչեւ Անգլիա, ԱՄՆ եւ այլուր: Տեր եւ տիկին Թնջուկյանների բարերարությամբ է կառուցվել «Աղբալյանե նոր համալիրի մարզադաշտը: Նրանք ստանձնել են նաեւ կաթողիկոսարանում գրասենյակային ու հյուրանոցային բաժնի շինարարության մի մասի ýինանսավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում