Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի շնորհավորագիրը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արկադի Ղուկասյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ուրախությամբ իմացանք Ձեր վերընտրությունը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ: Արդարեւ, անցնող հինգ տարիներու ընթացքին դուք զանազան նախաձեռնություններու ճամբով Ձեր գերագոյն կարելին ի գործ դրիք առաւել եւս հզօրացնելու Ղարաբաղը, ամրապնդելու անոր անկախութիւնը եւ բարելաւելու անոր տնտեսական կեանքը: Ուստի, Ձեր վերընտրութիւնը պերճախօս վկայութիւն մըն է Ղարաբաղի ժողովուրդին կողմէ Ձեր անձին նկատմամբ տածած սիրոյն ու վստահութեան եւ ունեցած ակնկալութիւններուն: Այս առիթով անձնապէս եւ յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ կը շնորհաւորենք Ձեզ, եւ կը վերահաստատենք մեր ամբողջական զօրակցութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ անոր արդար իրաւունքներուն: Թող Ձեր յառաջիկայի բոլոր ծրագիրները իրականան Աստուծոյ օրհնութեան ներքեւե: