Հասարակական

Արամ Ա-ին է այցելել Լիբանանում Ավստրալիայի դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին Բիքýայայի վանքում անցած կիրակի այցելել է Լիբանանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տկն Ստեýանի Շուափսքին: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, հանդիպումը հիմնականում ծանոթացման բնույթ է կրել: Վեհափառ հայրապետը ընդհանուր գծերով տկն դեսպանին տեղեկացրել է Հայաստանի, Ղարաբաղի, Հայ եկեղեցու եւ հայ ազգային պահանջատիրության մասին, հանգամանորեն ներկայացրել Կիլիկիո կաթողիկոսության տեղը եւ դերը իր ժողովրդի կյանքում: Խոսակցության հատուկ թեմա են դարձել Միջին Արեւելքի ներկա կացությունը եւ Լիբանանի դիմագրաված մարտահրավերները: Այդ համայնապատկերում Վեհափառ հայրապետը կարեւորել է լիբանանահայության դերակատարությունը: Դեսապան Ստեýանի Շուափսքին իր հերթին շեշտել է Լիբանանի յուրահատուկ դերը Միջին Արեւելքում, նրա ներքին դրվածքի առաանձնահատկությունը եւ Լիբանան-Ավստրալիա հարաբերությունների կարեւորությունը, նկատի ունենալով նաեւ Լիբանանյան համայնքի ներկայությունը Ավստրալիայում: Այս առումով դեսպանը անդրադարձել է հայ համայնքին, որը հանդիսանում է իր երկրի ազգային կարեւոր փոքրամասնություններից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում