ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ստորագրեցին համաձայնագիր հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմությո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Մարիա Ասատրյան): Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն այսօր ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի այսոււհետեւ հանրապետության հանրակրթական դպրոցներում դասավանդվելու է «Հայ եկեղեցու պատմությունե առարկան: Բարձր գնահատելով համաձայնագրի կնքումը եւ արժեւորելով նոր առարկայի մուտքը հանրակրթական դպրոց՝ ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց. «Անուրանալի է Հայ Եկեղեցու դերը մեր մշակույթի, ոգու, մեր ազգի պահպանման գործում: ... Փաստորեն մանուկ հոգիների որսագողության ճանապարհն ենք մենք փակում եւ մեր երեխաներին դաստիարակում ենք ազգային ոգով, որը նպաստելու է մեր պետության հետագա զորացմանը, զարգացմանըե: «Ես հավատում եմ, որ ծրագրի իրագործման արդյունքում մենք կունենանք ոչ միայն մեր պատմությանը գիտակ նոր հայորդյաց սերունդ, այլ նաեւ հայրենասեր, նվիրյալ եւ բարի քրիստոնյաներ՝ մեր երկրի վաղվա քաղաքացիներե,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով ծրագրի նպատակներին: Վեհափառ հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց այն կառույցներին, որոնք գործուն մասնակցություն են բերել ծրագրի իրականացմանը: Ինչպես նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, կրթական բարեփոխումների կենտրոնում կազմակերպվել է ուսուցիչների (հիմնականում հայոց լեզվի ու պատմության) վերապատրաստում, որոնք էլ կդասավանդեն «Հայ եկեղեցու պատմությունե առարական: Փորձնական դասընթացի առաջին փուլը կսկսվի 2003թ. հունվարից՝ չորրորդ եւ հինգերորդ դասարաններում, իսկ հիմնական փուլը սեպտեմբերից՝ վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ դասարաններում: Ներկայումս տարվում են դասագրքերի բովանդակության հետ կապված վերջնական աշխատանքները: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ýինանսական աջակցությամբ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները