Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակված Խորեն աբեղա Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օգոստոսի 7-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանին, որը՝ հրաժարականի դիմում ներկայացնելով, ինքնակամ լքել է հոգեւոր ծառայությունը եւ առանց հայրապետական արտոնության մեկնել արտասահման: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, կարգալույծ արված հոգեւորականը այլեւս դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Նշան Հովհաննիսյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում