Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Բիքýայայի վանքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմեդ Ալի Սուբհանին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Վեհափառ Հայրապետին եւ դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի փոխհարաբերություններին, Իրանի հայ համայնքին, Լիբանանի ներկայիս կացությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեսպանը իր պետության հատուկ գնահատանքն է փոխանցել Վեհափառ Հայրապետին՝ սերտ բարեկամության համար, որ նա շարունակում է ցույց տալ Իրանի նկատմամբ, վերահաստատել է այն սերտ գործակցությունը, որ գոյութիւն ունի Իրանի պետության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջեւ: Դեսպանին ընկերակցում էին նրա տեղակալը, քաղաքական հարաբերությունների ու մամլո կցորդները: Հանդիպմանը ներկա էր Սպահանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Շահան ծ.վրդ. Սարգսյանը: