Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը նախագահել է «Հավատք եւ Կարգե շարժման 75-ամյակին նվիրված հանդիսությունը Լոզանում

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 25-ին, Լոզանում նշվել է միջեկեղեցական շարժման մղիչ ուժ համարվող «Հավատք եւ Կարգե շարժման ստեղծման 75-ամյակը: Այդ առթիվ տեղի ունեցած հանդիսությունները՝ եկեղեցական, դասախոսական, ժողովրդային միջոցառումները, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ատենապետի իրավունքով նախագահել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ըստ Անթիլիասի մամլո դիվանի տեղեկատվության, 20-րդ դարասկզբին Եվրոպայում առաջացած «Հավատք եւ Կարգե շարժման նպատակը եղել է եկեղեցիների միություն ստեղծելը: Բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիները ներկայացնող մի խումբ աստվածաբաններ համատեղ հանդիպումների եւ հրապարակումների միջոցով շեշտել են եկեղեցական միության հրամայական անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց այդ շարժմանն են միացել նաեւ ուղղափառ եկեղեցիներին պատկանող աստվածաբաններ: «Հավատք եւ Կարգե շարժման առաջին համաժողովը տեղի է ունեցել Լոզանում, 1922-ին, այնուհետեւ հաջորդաբար միջազգային համագումարներ են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում, ծավալելով շարժման առաքելությունը: 1946-ին, երբ ստեղծվեց Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, «Հավատք եւ Կարգե-ը միացավ այդ Խորհրդին, դառնալով նրա հիմնասյունը: Ընդ որում, Արամ Ա Կաթողիկոսը 1970-ից մինչեւ 1991 թվականը եղել է այդ շարժման ատենապետը, հաջորդաբար ընտրվելով թե նրա հանձնաժողովի, եւ թե գործադիր հանձնախմբի անդամ, մասնակցելով նրա բազմաթիվ համագումարներին ու ժողովներին: Նախագահելով 75-ամյակին նվիրված աստվածաբանների հավաքը, որին մասնակցել են տարբեր եկեղեցիների, ներառյալ ԵՀԽ-ի կենտրոնական վարչության ներկայացուցիչները, Վեհափառ հայրապետն իր խոսքում բարձր է գնահատել շարժման առաքելությունը, նշելով, որ այն վերարժեւորելով իր աշխատելակերպն ու մտածելակերպը՝ իրեն դիտոում է միջեկեղեցական շարժման շրջագծում: Ակադեմիական այս հավաքին հաջորդել է Էկումենիկ արարողությունը Լոզանի պատմական տաճարում: Վեհափառ հայրապետը նախագահել է նաեւ այս արարողությունը եւ իր «Պահպանիչե-ով փակել «Հավատք եւ Կարգե շարժման 75-ամյակի տոնակատարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում