Արամ Ա-ին հրաժեշտի այց տվեց Լիբանանում Կանադայի դեսպանի Հ. Սարաýյանը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Կանադայի դեսպան Հայկ Սարաýյանը իր պաշտոնավարության ավարտին հրաժեշտի այց է տվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին: Հանդիպումը կայացել է երեկ, Բիքýայայի վանքում: Պրն Սարաýյանն անցած չորս տարիներին լավագույնս է իրականացրել իր առաքելությունը՝ արժանանալով քաղաքական, դիվանագիտական բոլոր շրջանակների գնահատանքին: Ի դեպ, գրեթե մեկ ամիս առաջ էլ Վեհափառ հայրապետը՝ ի գնահատումն հայազգի դեսպանի գործունեության, նրան պատվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Ասպետի Կարգե շքանշանով: Ըստ մամլո դիվանի տեղեկատվության, հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանի այժմյան կացության հետ կապված մի շարք հարցեր: Հայտնվում է, որ, ավարտելով իր առաքելությունը Լիբանանում, Հայկ Սարաýյանը Կանադայի արտաքին գործոց նախարարությունում ստանձնելու է կարեւոր պաշտոն: