Արամ Ա կաթողիկոսը հյուրընկալեց Լիբանանում ԱՄՆ դեսպանին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Բիքýայայի վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հյուրընկալել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Վենսենթ Փեթլիին: Հանդիպմանը, ինչպես տեղեկացնում են մայրավանքից, ներկա են եղել նաեւ դեսպանատան քաղաքական հարաբերությունների պատասխանատուները եւ Ազգային կեդրոնական վարչության ատենապետ Անդրե Թափուրյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի հայ համայնքին, երկրի ներքին կացությանը եւ Միջին Արեւելքի խաղաղության գործընթացին աառնչվող հարցեր: Վեհափառ հայրապետը անդրադարձել է նաեւ «Պարոն Տերե կալվածքի բռնագրավման հարցին: Զրույց է ծավալվել քրիստոնյա-իսլամ երկխոսությունում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերակատարության եւ Միացյալ Նահանգների հայ համայնքին առնչվող մի շարք հարցերի շուրջ: ԱՄն դեսպանը հանդիպումից հետո այցելել է վանքի շրջագծում գտնվող Ապրիլյան Նահատակների հուշարձան: