Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եկեղեցապատկան տարածքի բռնագրավման առիթով Արամ Ա կաթողիկոսը դիմել է Ջորջ Բուշին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին հասցեագրած նամակում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր խոր մտահոգությունն է հայտնել «Պարոն Տերե եկեղեցապատկան տարածքում պատ կառուցելու Իսրայելի ծրագրերի առթիվ: Նշելով, որ Իսրայելի բանակի ագրեսիան խախտում է միջազգային օրենքները եւ Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերի մասին հատուկ օրենսդրությունը, Արամ Ա վեհափառը հորդորել է ԱՄՆ-ի նախագահին, հանուն Աբրահամի բոլոր որդիների, միջամտել եւ դադարեցնել Իսրայելի օկուպացիան: