Գարեգին Բ կաթողիկոսը օրհնեց Մարմաշենի վերանորոգված եկեղեցին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օրհնվեց Շիրակի թեմի Մարմաշեն գյուղի վերանորոգված եկեղեցին: Մարմաշենի վանական համալիրը, որ երեք տաճարների մի գեղեցիկ համադրություն է, 11-րդ դ. կառույց է եւ պատկանում է Անիի ճարտարապետական դպրոցին: Այն մեծապես վնասվել էր հատկապես 1988-ի երկրաշարժի հետեւանքով: 1991թ. իտալացի ճարտարապետներ Գայանե Կազնատին (մայրը՝ հայ) եւ Մարիա Միմոն ձեռնարկեցին վանքի վերանորոգության աշխատանքները: Հայ-իտալական վարպետների համատեղ ջանքերով վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանավորությամբ եւ Հայաստանի հուշարձանների պահպանության վարչության օժանդակությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, արարողության սկզբում Իտալիայի դեսպանը, Գայանե Կազնատին, հուշարձանների պահպանության վարչության տնօրեն Գագիկ Գյուրջյանը եւ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը հանգամանալի ներկայացրել են եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքը: Ապա Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն է ուղղել Իտալիայի դեսպանին, հանձին նրա՝ իտալացի ժողովրդին, վերնորոգության աշխատանքները նախաձեռնող եւ իրականացնող Գայանե Կոզնատիին ու նրա աշխատակից ընկերներին, հուշարձանների պահպանության վարչությանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս աստվածահաճո ձեռնարկի իրականացմանը: Նորին Սրբությունը, մասնավորապես անդրադառնալով եկեղեցաշինության նշանակությանն ու կարեւոր խորհրդին, նշել է. «Այս եկեղեցին մեզ համար միայն պատմական հուշակոթող չէ: Եկեղեցու նորոգությունը նշանակում է նորոգություն հավատքի, ժողովրդի, նորոգություն Աստված-մարդ խախտված հարաբերության: Այսօր մենք այս վերանորոգված հարաբերության ճանապարհի անդրանիկ ուխտավորներն ենք, որ եկել ենք աղոթքի կանգնելու այս նվիրական տաճարի կամարների ներքո, ուր փառավորվում է եղբայրությունը Իտալիո եւ հայ ժողովուրդների: Հոգեւոր արժեքների վերանորոգումը, պահպանությունը եւ այն սերունդներին ավանդելը միայն բավարար չեն: Այդ արժեքները պետք է դառնան ապրող սերնդի կյանքի անբաժանելի մասնիկը, շաղախը նրանց կյանքի, գոյության ու լինելությանե: Արարողության վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է տվել նաեւ նորապսակ Գայանե Կազնատիին ու նրա ամուսնուն: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Տ. Սիոն եպս. Ադամյանը, Տ. Գեղարդ աբղ. Վահունին, Շիրակի թեմի հոգեւոր հայրեր: Արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հավատացյալներ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ