Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Ճապոնիա-Հայաստան բարեկամությունե միության անդամներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շաբաթ օրն ընդունել է «Ճապոնիա-Հայաստան բարեկամությունե միության անդամներին՝ նրա նախագահ Նակաջիմա Հիդեհարուի գլխավորությամբ: Շուրջ 15 տարի առաջ ստեղծված այս կազմակերպությունը նպատակ ունի ճապոնացի ժողովրդին ներկայացնել Հայաստանը, հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու լեզուն: Իսկ միության հայ անդամների ջանքերով ուսումնական այս տարվանից Հայաստանի հանրակրթական դպրոցներից մեկում ճապոներենը կարող է ուսուցանվել որպես օտար լեզու: Ինչպես տեղեեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, Վեհափառ հայրապետը՝ բարձր գնահատելով ժողովուրդների բարեկամությունը, նկատել է տվել, որ Ճապոնիան այն եզակի երկրներից է, ուր չկա հայկական գաղթօջախ, ինչն էլ առավել գնահատելի է դարձնում միության առաքելությունը: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հյուրերի խնդրանքով անդրադարձել է նաեւ հայ ժողովրդի կյանքում եկեղեցու ունեցած կարեւոր դերակատարությանը, ներկայացրել Հայ եկեղեցու պատմությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում