Արամ Ա կաթողիկոսն զորակցություն է հայտնում Պաղեստինի ժողովրդին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի ազգային իշխանությունների նախաձեռնությամբ անցյալ կիրակի «Կարեն Եփփեե Ճեմարանի տարածքում կազմակերպվել է զորակցական հավաք՝ ի նպաստ պաղեստինյան դատի: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, հավաքում հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հղած պատգամը, որում Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշել է, թե «լինել պաղեստինյան դատի հետ նշանակում է լինել արդարության հետե: Նորին Սրբությունը, նշելով, որ պաղեստինցիները պայքար են մղում ի խնդիր արդարության եւ իրենց մարդկային ու ազգային իրավունքների ձեռքբերման, որ աշխարհի բոլոր ժողովուրդները ինքնորոշման իրավունք ունեն, հանուն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցություն է հայտնում նրանց արդար պայքարին: