Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ: Ինչպես նշել է Վլ.Ռուշայլոն, իր համար ավանդույթ է դարձել Հայաստան յուրաքանչյուր այցի ընթացքում այցելել նաեւ հայոց հոգեւոր կենտրոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ուրախությամբ նշել են հայ-ռուսական կապերի զարգացումն ու ամրապնդումը: Հանդիպմանը ներկա են եղել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում