«Հայ գրքի միջազգային փառատոնե-ը կանցկացվի Շառլ Ազնավուրի հրապարակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): «Հայ գրքի միջազգային փառատոնե-ը, որը նվիրվում է երջանակահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի ծննդյան 70-ամյակին, կբացվի հունիսի 23-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում: Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Ազգային գրադարանը, Հայաստանի գրողների միությունը եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիան: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի ավելի քան 60 հրատարակիչներ՝ ներկայացնելով վերջին մի քանի տարիներին իրենց հրատարակած գրքերը: Հրապարակում տեղադրված տաղավարներում գրականության ցուցադրումն ու վաճառքը կուղեկցվի թատերականացված հանդիսություններով, ելույթ կունենան ճանաչված երգիչներ, դերասաններ ու ասմունքողներ: Ըստ փառատոնի կազմկոմիտեի անդամ, «Հայաստանե հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի, վերջին տարիներին նկատելիորեն խզվել է գիրք-ընթերցող կապը. փառատոնի նպատակն է հայ ընթերցողին վերադարձնել մեր ժողովրդի համար պատմականորեն ձեւավորված եւ անգնահատելի նշանակություն ունեցող գիրքը: Եւ պատահական չէ, որ փառատոնը նվիրված է Գարեգին Ա կաթողիկոսի հոբելյանին, ասաց նա, քանի որ Վեհափառը լավագույնս նպաստում էր Սփյուռքում եւ Հայրենիքում հայ գրքի հրատարակման, տարածման եւ պահպանման գործին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում