Հասարակական

Արամ Ա Կաթողիկոսը կարեւորել է Իսլամության հետ երկխոսության անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի եւ Ավետարանականների նախաձեռնությամբ Բեյրութում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան 150 հոգեւոր առաջնորդներ, եպիսկոպոսներ, աստվածաբաններ եւ դասախոսներ, գլխավոր բանախոսը եղել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո գրասենյակը, Վեհափառը իր ելույթում կարեւորել է միջեկեղեցական գործակցությունը՝ որպես քրիստոնյա եկեղեցիների հավաքական վկայություն: Անդրադառնալով Միջին Արեւելքում քրիստոնեության վաղ ներկայությանը, նա շեշտել է, որ քրիստոնեությունը եկվոր տարր չէ, այն խորապես արմատավորված է տարածաշրջանի պատմության մէջ: Ավելին, Միջին Արեւելքի քրիստոնյա եկեղեցիները երբեք ինքնափակ ու կղզիացած չեն եղել, այլ միշտ շփվել, համագործակցել են Արեւմուտքի եկեղեցիների հետ: Արամ Ա Կաթողիկոսը Միջին Արեւելքի Եկեղեցիների առջեւ ծառացած խնդիրների շարքում ընդգծել է նաեւ Իսլամության հետ երկխոսության անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում