Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի եկեղեցիների ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանք է այցելել Գերմանիայի եկեղեցիները ներկայացնող 10-հոգանոց մի պատվիրակություն՝ Բերլինի Լութերական եկեղեցու առաջնորդ Հյուբեր եպիսկոպոսի գլխավորությամբ: Պատվիրակությաննն ընկերակցել է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի քարտուղարը: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, այցի նպատակն էր մոտից ծանոթանալ Միջին Արեւելքում քրիստոնեության ներկայությանն ու վկայությանը: Ընդունելով պատվիրակությանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդհանուր գծերով ներկայացրել է Միջին Արեւելքում քրիստոնեության պատմությունը, անդրադարձել Հայ եկեղեցու դերին, Միջին Արեւելքի եկեղեցիների դիմագրաված մարտահրավերներին: Ընդգծվել է քրիստոնյա-իսլամ երկխոսության կարեւորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում