Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց Վանաձորի առաջնորդանիստ եկեղեցու հողօրհնեքը
1 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 24 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան): Մայիսի 24-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կատարեց Վանաձորի Մյասնիկյան եւ Աբովյան փողոցների հատման վայրում կառուցվելիք Գուգարաց թամի մայր եկեղեցու հողօրհնեքի արարողությունը: Ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, մարզի եւ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր, բազմաթիվ հավատացյալ վանաձորցիներ: Արարողությունից առաջ հավաքվածներին դիմեցին Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը: Վերջապես իրականություն է դառնում բազում վանաձորցիների վաղեմի երազանքը՝ Գուգարաց թեմում ունենալ մեծ ու շքեղ տաճար՝ առաջնորդանիստ եկեղեցի, ասաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը: Ամերիկահայ բարերար Սարգիս Բեդեւյանի նյութական օժանդակությամբ կառուցվելիք եկեղեցուց բացի, նախատեսվում է բացել նաեւ բարեգործական ճաշարան եւ ծննդատուն, իսկ նախկին պիոներների պալատի շենքում կազմակերպել հայորդյաց տուն: Հողօրհնեքի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը եղավ ապագա հայորդյաց տանը եւ, Սբ Աստվածածին եկեղեցում աղոթելուց հետո մեկնեց Լոռու մարզկենտրոնից: