Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաýայել Էստրելային

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաýայել Էստրելային: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, զրույցի ընթացքում պրն Էստրելան Վեհափառ Հայրապետին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գործունեության գլխավոր խնդիրները, նշելով, որ կազմակերպությունը կողմնակից է բոլոր տեսակի տարաձայնությունների լուծմանը երկխոսության եւ փոխհասկացողության ճանապարհով: Ռ.Էստրելան նշել է նաեւ, որ ՆԱՏՕ-ն հատուկ ուշադրություն է դարձնում կովկասյան տարածաշրջանին եւ կարեւորում տարածաշրջանային երկրների մասնակցությունը եվրոպական գործընթացներին: Վեհափառ Հայրապետը ողջունել է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վերջին տարիներին ձեւավորվող համագործակցությունը, վստահություն հայտնելով, որ այն իր օգտակարությունը կբերի տարածաշրջանի, ինչպես նաեւ ողջ աշխարհի խաղաղության ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում