Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Սերգեյ Միրոնովին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը՝ ողջունելով հյուրերին, ուրախությյամբ է նշել, որ շարունակվում ու օրավուր զորանում են երկու երկրների միջեւ բարեկամության բարի ավանդույթներն ինչպես պետական, այնպես էլ եկեղեցական մակարդակներում, որ դարավոր այդ բարեկամությանը մշտապես իր նպաստն է բերել նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը: Նորին Սրբությունն իր մասնավոր ուրախությունն է հայտնելց ռուս ուղղափառ եկեղեցու հետ առկա եղբայրական ջերմ կապերի առիթով, որի արտահայտություններից մեկը կդառնա այն նոր ռուսական եկեղեցին, որ առաջիկայում վեր է հառնելու քաղաքամայր Երեւանում: «Հավատում ենք, որ եկեղեցիների օրհնությունը կարեւոր է մեր երկու ժողովուրդների առաջընթացի եւ բարգավաճման համար եւ այդ գիտակցությամբ էլ փորձում ենք զորակցել մեր երկրներինե,- ասել է Հայոց Հայրապետը: Պրն. Միրոնովը եւս կարեւորել է եկեղեցիների եւ հոգեւոր առաջնորդների դերը ժողովրդի կյանքում: Այս առիթով ռուսաստանցի հյուրը իր շնորհակալությունն է հայտնել Վեհափառ հայրապետին հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը բերած նպաստի, ինչպես նաեւ խաղաղասիրական գործունեության համար: Վերջինիս առիթով պրն. Միրոնովը չափազանց կարեւոր է նկատել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված Հայոց հայրապետի ջանքերը, որին եւ միտված է հայ եւ ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների միջեւ սկսված երկխոսությունը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները