Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Կորեայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չոն Տե-Իկին: Ըստ Մայր աթոռի մամլո դիվանի տեղեկատվության, Վեհափառ հայրապետը ողջունել է պրն. Չոն Տե-Իկի առաքելությունը Հայաստանում, վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանի ջանքերով առավել են զարգանալու Հայաստանի անկախացումից հետո Կորեայի հետ ձեւավոված հարաբերություններն ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ոլորտներում: Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետն անդրադարձել է Հայ եկեղեցու, հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աոռ Սբ. Էջմիածնի 1700-ամյա պատմությանն ու առաքելությանը: Պրն. դեսպանը կարեւոր նկատելով Հայ եկեղեցու դերը ժողովրդի կյանքում, Վեհափառ հայրապետին է ներկայացրել նաեւ իր երկրի կրոնական կյանքը: Ինչպես նշել է դեսպանը, ավանդական բուդդիզմի կողքին Կորեայում ապրում են բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք կազմում են բնակչության շուրջ 50 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում