Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Տյագլոյին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը ողջունել է դեսպանի այցը հայոց հոգեւոր կենտրոն եւ ուրախություն հայտնել, որ հայ-ուկրաինական դարավոր կապերը շարունակում են զարգանալ՝ որպես երկու անկախ պետությունների եղբայրական համագործակցության արգասիք: Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերը երկրի մշակութային եւ հասարակական կյանքում: Վեհափառ Հայրապետը իր բարեմաղթանքն է հայտնեց պրն Տյագլոյին այն վստահությամբ, որ նոր դեսպանը եւս իր նպաստը կբերի երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների առավել ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում