Գարեգին Բ կաթողիկոս. «Ապրենք Քրիստոսով, եւ մեր կյանքը միշտ կլինի հարության ողջունաբեր առավոտ ե

5 րոպեի ընթերցում

Սբ. Հարության տոնը՝ Սբ. Էջմիածնում ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի, մարտի 31-ին, Հայաստանյայց Առաքելական սբ. եկեղեցին տոնեց Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ տոնը՝ Սուրբ Զատիկը: Առավոտյան Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը «Հրաշափառե-ով եւ մեծահանդես թափորի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճար՝ մատուցելու զատկական Սբ. Պատարագ եւ Հիսուսի Հարության ավետիսով Հայրապետական պատգամը հղելու համայն հայությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, իբրեւ բնաբան ունենալով Հիսուսի «... Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը, եւ կյանքըե խոսքը՝ Հայոց հայրապետի պատգամն էր ապրել ու ճանաչել ճշմարտությունը Հիսուսի Խոսքի, նրա Հարության եւ Նրա աստվածային ներկայության հավատով: «Մեր ամեն խոսք եւ գործ կամ վաճառում է ճշմարտությունը, կամ հաստատում այն: Կամ խոցում է դիմացինի սիրտը, կամ ամոքում ու մխիթարում, կամ ավերում է, կամ կառուցում, կամ խավար է ծնում, կամ լույս: Չլինենք ճշմարտության վաճառողներ այն զինվորների պես, որ կաշառվեցին ու սուտ վկայություն տվեցին, թե աշակերտներն են տարել Հիսուսի մարմինը, այլ անկաշառ հոգով, արդար սրտիվ եւ Հարության անխառն հավատով մեր Եկեղեցու խորաններում հաղորդվենք Աստծո Միածին Որդու կենդանարար մարմնին ու արյանը: Ով ճանաչել է Ճշմարտությունը, խավարը չի ցանկա: Ով քայլել է ճշմարտության ճանապարհով, խավարում չի դեգերի: Մեր ճանապարհը Հայոց Մի, Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ Հարուցյալ Քրիստոս քարոզող, Հարության հավատի մեջ, Հարության ճանապարհին մեզ հաստատող ու ապրեցնողե, դիմելով հավատացյալ ժողովրդին ասաց Վեհափառ Հայրապետը: «Քրիստոնեական բարոյականի վերածնունդը այսօր համազգային խնդիր է եւ յուրաքանչյուրիս մտահոգության առարկա, քանզի առանց սիրո, առանց ազնվության, արդարամտության ու օրինավորության միայն կարճատեւ կարող են լինել բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները, տնտեսությունը՝ զուրկ ազատ ու ներդաշնակ զարգացումից, գիտությունը՝ հեռու կյանքի առաջընթացին ծառայելու իր կոչումից, արվեստը՝ անհոգի ու միայն նմանակող: Առանց Փրկչի ոչինչ հարատեւ ու երջանկաբեր չենք կարող ստեղծելե,- ասաց Նորին Սրբությունը, հորդորելով, լինել հայրենիքի եւ իրավունքի պաշտպան եւ թույլ չտալ, որպեսզի «կյանքը դառնա կեղծ արժեքների ու գաղափարների, անօրեն գործարքների վաճառատեղիե: Վեհափառ Հայրապետը պատգամեց նաեւ համայն հայությանը Հայաստանը տեսնել «ոչ միայն պատմական Հայրենիք, այլ տուն հայրական, որ հավաքում է մեզ տապանակիր Արարատի շուրջ, Միածնակառույց Սուրբ Էջմիածնի հովանու ներքոե: «Աշխարհի բոլոր կողմերում Հարության հավատով արձագանքենք «Հայաստան - Սփյուռքե միաբանության նոր ուխտի հրավերին եւ Տիրոջով ուրախ, Տիրոջով վստահ ու քաջեռանդ՝ ձեռնամուխ լինենք հայոց անկախ պետականության՝ մեր նոր կյանքի կառուցմանը: Նոր լույսեր վառենք ազգային միության մեր Սուրբ Տաճարում, վստահենք մեր զորությանը Քրիստոսով, սիրենք մեր միաբանությունը՝ ամբողջ, պայծառ պահելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ուր բնակվում է Աստված Իր օրհնությամբ, հարություն ճառագող Իր ճշմարիտ զորությամբ, որը զարթոնքով է լցրել հայ կյանքի անդաստաններն ամենուր՝ նոր կենսավիշ հաղորդելով կյանքի հաղթության հավատով ապրող ու արարող Ազատ Արցախին եւ Հայոց Սփյուռքին: Ապրենք Քրիստոսով, եւ մեր կյանքը միշտ կլինի հարության ողջունաբեր առավոտե, - հորդորեց Նորին Սրբությունը: Վեհափառ հայրապետը Հարության խորհրդով իր ողջույնը, օրհնությունն ու շնորհավորանքը հղեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, ողջ հոգեւոր դասին, Հայաստանի Հանրապետության ավագանուն եւ համայն հայությանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հոգեւոր Գերագույն խորհրդի անդամներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Սուրբ Պատարագի ավարտին Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Վեհափառ հայրապետը ամենքին վերստին տվեց Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը:

Հայերեն

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին