Հասարակական

Արամ Ա.-ն ողջունել է արաբ անվանի մտավորական Սայիտ ԱÿԱքլին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա. կաթողիկոսին ներկայացնող պատվիրակությունը՝ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերյանի գլխավորությամբ, երեկ այցելել է արաբ անվանի մտավորական Սայիտ ԱÿԱքլին եւ նրան է հանձնել Վեհափառ հայրապետի օրհնության նահատագիրը: Սայիտ ԱÿԱքլը, ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, հայ ժողովուրդի զավակների կողմից մեծապես հարգված ու սիրված լիբանանցի այն գործիչն է, որը թե անցյալում, եւ թե այժմ բազմաթիվ առիթներով, իր հրապարակային ու պաշտոնական հայտարարություններով միշտ ցուցաբերել է հայանպաստ կեցվածք, ձայն բարձրացնելով անարդարության դեմ՝ հանուն հայ ժողովրդի արդար իրավունքների: Պատվիրակությունը Սայիտ ԱÿԱքլին է հանձնել Վեհափառի կոնդակը, որով Արամ Ա.-ն իր հայրապետական օրհնութեամբ եւ քրիստոնեական սիրով ողջունել է «քրիստոնեական արժեքներին, ճշմարտությանն ու սկզբունքներին հավատացող ու պաշտպանող մարդուն, Լիբանանի ազատության, անկախության, հողային ամբողջականության ջերմ պաշտպանինե: «Կողջունենք Ձեր մեջ նաեւ հայ ժողովրդի բռնաբարված իրավունքների մեծ պաշտպանին, այլ խոսքով՝ հայ ժողովրդի ջերմ բարեկամինե- գրել է Կիլիկիո կաթողիկոսը: Արաբ մտավորականն իր խոսքում երախտագիտություն է հայտնել Վեհափառ հայրապետին իրեն ընծայած պատվի համար, մեկ անգամ եւս բացառիկ գնահատանքով արտահայտվելով հայ ժողովրդի բնատուր առաքինությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում