Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Իրանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ üարհադ Քոլեյնիին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, կարեւորելով եկեղեցու դերը ժողովուրդների միջեւ բարեկամության եւ եղբայրության հաստատման գործում, դեսպանը, օգտվելով առիթից, իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանն՝ ԻԻՀ հեղափոխության 23-րդ տարեդարձին նվիրված մշակութային միջոցառմանը մասնակցություն բերելու համար: Հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնվել իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչությամբ, որի զոհն են դառնում հարյուրավոր անմեղ մարդիկ: Զրուցակիցները հույս են հայտնել, որ հակամարտությունը կլուծվի երկխոսության, բարի կամեցողության խաղաղ ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում