Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Բելառուսի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի ՆԳ նախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Նաումովի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳ նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել երկու նախարարությունների միջեւ փոխգործակցությունը եւ իր գոհունակությունը հայտնել վերջինի արդյունավետության առնչությամբ: Նորին Սրբությունը ողջունել եւ բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը՝ իբրեւ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ շարունակվող բարեկամության դրսեւորում: Վեհափառ Հայրապետը միաժամանակ կարեւոր է նկատել ներքին գործերի աշխատանքը երկրի կայունության եւ օրինականության պահպանման գործում: Ի պատասխան հյուրերի հարցումների, Հայոց Հայրապետն անդրադարձել է նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի պատմությանն ու ներկայիս գործունեությանը: Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները