Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Հունաստանի զինված ուժերի հոգեւոր ծառայության ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության զինված ուժերի հոգեւոր ծառայության ղեկավար, գնդապետ Գեորգիոս քահանա Ապատոլոակիդեսին եւ նրա օգնական՝ գնդապետ Գրիգորիոս քահանա Լազարինեսին՝ ՀՀ ԶՈՒ հոգեւոր տեսուչ Տ. Արշեն աբեղա Սանոսյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, զրույցի ընթացքում կարեւոր է նկատվել հոգեւոր ծառայության դերը զինծառայողներին քրիստոնեական-բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում: Հունական բանակում հոգեւոր ծառայությունն առավել երկար տարիների փորձ ունի: Վեհափառ Հայրապետին տեղեկություններ հաղորդելով իրենց ծառայության վերաբերյալ, հայր Գեորգիոսը նշել է, որ այսօր Հունաստանի զինված ուժերում իբրեւ բանակի սպաներ իրենց ամենօրյա հոգեւոր սպասավորությունն են բերում բազմաթիվ հոգեւորականներ: Վեհափառ Հայրապետը գոհունակություն է հայտնել հայկական եւ հունական ծառայությունների միջեւ գոյություն ունեցող համագործակցության առիթով եւ նշել, որ հայկական բանակում հոգեւոր ծառայությունը, հիմնված լինելով միայն վերջին տարիների ընթացքում, հունական փորձառությանը հաղորդ դառնալու կարիք ունի: Շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետի ընդունելությանն արժանանալու համար, հյուրերը պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերել հայ հոգեւորականներին զինված ուժերում հոգեւոր ծառայության ասպարեզում: Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետն իր ողջույնն է հղել Հունաստանի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսին եւ հաջողություն մաղթել հույն հոգեւորականներին իրենց առաքելության մեջ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները