Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու բարեգործական կազմակերպության Միջին Արեւելքի պատասխանատուին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ապրիլի 26-ին ընդունել է Կաթոլիկ եկեղեցու բարեսիրական հիմնարկների (Pontifical mission) խորհրդի Միջին Արեւելքի պատասխանատու Դենիս Մեդեն եպիսկոպոսին, որը նաեւ այդ կազմակերպության նախագահ Սթերն եպիսկոպոսի անմիջական օգնականն է: Հանդիպման ընթացքում, Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Դենիս եպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին տեղյակ է պահել ընդհանրապես Կաթոլիկ եկեղեցու բարեսիրական հիմնարկների գործունեության եւ, հատկապես, Միջին Արեւելքի երկրներում ծավալած աշխատանքի մասին: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է հայտնել տարվող մարդասիրական աշխատանքի կապակցությամբ, խոսել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջոցով կատարվող սոցիալական ծառայության ու մարդասիրական օգնության մասին:-0-/11/17.00