Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Գյուլբենկյան հաստատության նախագահի մահվան առթիվ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության նախագահ, դոկտոր Վիկտոր Մաշադոյի մահվան կապակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել հիմնարկության խնամակալությանը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Վեհափառ Հայրապետը ցավակցագրում Գյուլբենկյան հիմնադրամի համար մեծ կորուստ է համարել դոկտոր Մաշադոյի մահը, բարձր գնահատելով անցած տարիներին հաստատության բոլոր ծրագրերում նրա կարեւոր ներդրումը: Միաժամանակ Կիլիկիո Աթոռի գահակալն իր բարձր գնահատանքն է հայտնել հիմնարկությն հայկական բաժնի լայնածավալ գործունեության առթիվ եւ իր օրհնությունը փոխանցել բաժնի պատասխանատուներ Մայքլ Եսայանին եւ Զավեն Եկավյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում