Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց էկումենիկ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ýրանսիական «üրանսիա-Հայաստան բողոքականների համերաշխությունե կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիների շուրջ 120 հոգուց բաղկացած էկումենիկ պատվիրակությանը՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մարսելի հոգեւոր հովիվ Տ. Զատիկ վրդ. Ավետիքյանի առաջնորդությամբ: ինչպես հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը՝ ողջունելով հյուրերին, կարեւոր է նկատել միջեկեղեցական կապերի անհրաժեշտությունն ու քրիստոնեական եղբայրությունը: Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետն անդրադարձել է 1700-ամյա Հայ եկեղեցու ներկա վիճակին ու առաքելությանը, ներկայացնելով խորհրդային անաստվածության տարիներից հետո եկեղեցու գործունեության հիմնական ուղղությունները: Հանդիպման ավարտին կազմակերպության նախագահ վերապատվելի Սամուել Սահակյանը Վեհափառ հայրապետին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Վեհափառը պատասխանել է հյուրերին հետաքրքրող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում