Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի կապի նախարարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կապի նախարար Լեոնիդ Ռեյմանի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ հայրապետը, ողջունելով հյուրերին, գոհություն է հայտնել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության համար, ուրախությամբ փաստելով նաեւ երկու եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների մասին: Վերջինիս առիթով Վեհափառն անդրադարձել է հայ եւ ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ ներկա համագործակցությանը, մասնավորապես կրթական ոլորտում: Ինչպես նշել է Հայոց հայրապետն, արդեն այս տարվանից ճեմարանավարտ ուսանողները կկարողանան իրենց կրթությունը շարունակել Ռուս ուղղափառ եկեղեցու աստվածաբանական հաստատություններում: ՌԴ կապի նախարարը, կաթողիկոսին տեղեկացնելով Հայաստան այցի նպատակը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպումը մեծ պատիվ է իր համար:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները