Արամ Ա. «Կրոնաբարոյական արժեքները հանրության կյանքի հիմքն ենե
2 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիքýայայի վանքում այսօր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Բարոյական արժեքների տարածման հանձնախմբին, որի կազմում կաթողիկոսության կողմից ընդգրկված է նաեւ Փառեն վրդ. Վարդանյանը: Ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, այս հանձնախումբը հովանավորում է «Թելե Լյումիերե հեռուստակայանի հայտագրերը, հանդիպումներ է ունենում պետական, համայնքային ու կուսակցական պատասխանատուների հետ՝ ի նպաստ Լիբանանի հանրային կյանքի բոլոր բնագավառներում կրոնական ու բարոյական արժեքների նկաատմամբ հարգանքի բարձրացմաան: Շուրջ մեկժամյա հանդիպման ընթացքում հանձնախումբը Վեհափառ հայրապետին է ներկայացրել հիշյալ նպատակով մինչ այժմ իր կատարած իր աշխաատաանքը: Արամ Ա-ն կարեւորելով հանձնախմբի առաքելությունը, շեշտել է, որ որեւէ ընկերություն, որեւէ կառույց, եթե իր կյանքում եւ գործունեության մեջ անտեսում է բարոյական հիմնական արժեքները ու կրոնական ավանդությունները, դառնում է չարիքի աղբյուր: Հանրությաան ուժը, նրա գոյության մնայուն պատվանդանը եւ հաջողության երաշխիքը բարոյական արժեքների նկատմամբ ունեցած իր գիտակցությունն ու հանձնառությունն են, ասել է կաթողիկոսը: Անդրադառնալով լիբանանահայ համայնքին, վեհափառն ասել է, որ այն հատուկ կարեւորություն է տալիս հոգեւոր ու բարոյական արժեքներին: «Մեր Եկեղեցու եւ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ դրանք են մեզ պահել պատմության փոթորիկների մեջ, մեզ տալով ինքնություն ու նկարագիր, դառնալով մեր հզորության ու հավերժության աղբյուր: Հետեւաբար Լիբանանի հայ համայնքը պատրաստ է իր ամբողջական ու գործուն մասնակցությունը բերելու այն բոլոր աշխատանքներին, որոնց նպատակն է հոգեւոր, բարոյական ու մարդկային արժեքներն ամրապնդել Լիբանանի ժողովրդի կյանքումե Ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: