Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց կարդինալ Թեոդոր Մաք Քարիկին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Վաշինգտոնի արքեպիսկոպոս, Կաթոլիկ օգնության ծառայության (CRS) խորհրդի անդամ կարդինալ Թեոդոր Մաք Քարիկին եւ նրա ուղեկիցներին՝ Կաթոլիկ օգնության ծառայության գործադիր փոխտնօրեն հայր Ուիլյամ Հեդլիին եւ կազմակերպության եվրոպական ու կովկասյան գրասենյակների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, հյուրերը Վեհափառ Հայրապետին են ներկայացրել Կաթոլիկ օգնության ծառայության գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, արտահայտելով իրենց բարի կամեցողությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Նորին Սրբությունը կարեւոր է նկատել կազմակերպության օժանդակությունը հայ ժողովրդին: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն է հայտնել նաեւ բարի կամքի դրսեւորման համար, նշելով, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը հայ ժողովրդի մեծագույն ցանկությունն է:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները