Հասարակական

Արամ Ա-ն եւ Անտիոքի Հազիմ պատրիարքը քննարկել են միջեկեղեցական հարաբերությունների հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու միջեւ գործակցությունն ամրապնդելու, հատկապէս Լիբանանում եւ Սիրայում, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի հիմնական վերակառուցման, ուղղափառ եւ կաթոլիկ Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունների սերտացման, ինչպես նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդին Ուղղափառ եկեղեցիների մասնակցության հարցերն են քննարկել Արամ Ա կաթողիկոսը եւ Հազիմ պատրիարքը երեկ Թըղրինի Հույն Ուղղափառ վանքում ունեցած հանդիպմաան ժամանակ: Ըստ Անթիլիասի մամլո դիվանի լրատվության, հիշյալ հարցերի շուրջ Հազիմ պատրիարքը ու Վեհափառ հայրապետը կարծիքներ են փոխանակել, ընդհանուր գծերով ճշտել գործակցության հստակ ուղղությունները: Երկու հոգեւոր պետերը նաեւ որոշել են հաճախակի հանդիպել Անթիլիասում եւ Դամասկոսում, որպեսզի շատ հարցերի շուրջ հանդես բերեն սերտ գործակցություն եւ միացյալ կեցվածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում