Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Վալտեր Շվիմերին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Վեհափառ Հայրապետը պրն Շվիմերին ներկայացրել է հայոց հոգեւոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի 1700-ամյա պատմությունը, անդրադարձել Հայ եկեղեցու ներկայիս խնդիրներին: Նորին Սրբությունը մասնավորապես իր գոհունակությունն է հայտնել Եվրոպայի Խորհրդին, որ զորակցում է հայ ժողովրդին, նպաստում Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը եւ ժողովրդավարության արժեքներն ամրագրում հայոց կյանքում: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում գործող խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Եվրոպայի Խորհրդի պահանջները սխալ ընկալում ու մեկնաբանություն են ունենում եւ հաճախ դժվարություններ հարուցում Հայ Առաքելական եկեղեցու ազատ գործունեության համար: Հանդիպմանը խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Վ.Շվիմերն իր երախտագիտությունն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ քաջատեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը եւ որ անցյալ տարի Եվրոպայի Խորհուրդը եւս տոնախմբել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ