Հասարակական

Արամ Ա կաթողիկոս. «Պաղեստինցի ժողովուրդը պետք է ունենա իր անկախ պետությունը եւ իսրայելյան բանակը պետք է ետ քաշվի արաբական բոլոր գրավյալ հողերիցե

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին Բիքýայայի վանքում երեկ այցելել է լիբանանյան կուսակցությունների համախումբը ներկայացնող մի պատվիրակություն: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, հանդիպման ժամանակ շոշափվել են հարցեր՝ կապված ինչպես Լիբանանի ներքին, այնպես էլ Միջին Արեւելքի կացության, ստեղծված իրավիճակում կուսակցությունների դիրքորոշման հետ: Ընդգծելով, որ կուսակցությունները ներկայացնում են ժողովրդին, հետեւաբար եւ նրանց գործունեությունը ուղղված պիտի լինի ժողովուրդին լավ ծառայելուն, Վեհափառ հայրապետը, առաջնային է համարել տնտեսական կյանքի բարելավումը: Փոխադարձ վստահությունը պետություն-ժողովուրդ հարաբերության հիմնաքարն է, նաեւ երաշխիքը՝ որեւէ քաղաքականության հաջողության, ասել է Արամ Ա-ն, ավելացնելով, որ Լիբանանում այդ վստահությունը պետք է ավելի խորանա պետության բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ կուսակցությունների ու համայքների միջեւ, այլապես միասնականության գծով աշխատանքները կմնան ապարդյուն: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ Լիբանանը չի կարող դիտողի կրավորական դերում լինել Միջին Արեւելքում գոյություն ունեցող տագնապների, հատկապէս պաղեստինյան, նկատմամբ: «Մեր բոլորի տեսակետը այս հարցի գծով հստակ է. պաղեստինցի ժողովուրդը պետք է ունենա իր անկախ պետությունը եւ իսրայելյան բանակը պետք է ետ քաշվի արաբական բոլոր գրավյալ հողերիցե: Վեհափառ հայրապետը Միջին Արեւելքի համար խիստ վտանգավոր է համարել երկու քաղաքական-գաղափարական շարժումները. Իսրայելի կողմից սիոնիզմը, Թուրքիայի կողմից՝ պանթուրանիզմը: «Արդարեւ, Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող զինվորական դաշինքը, ասել է նա, պատահական երեւույթ չէ. պետք է լինել զգոն եւ միակամ կեցվածք ընդունել այս երկու վտանգավոր ուժերի դեմե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում