Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնական այցը Բուլղարիա

7 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 25-29-ը տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գրեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնական այցը Բուլղարիա՝ Բուլղար Ուղղափառ եկեղեցու գահակալ Մաքսիմ պատրիարքի հրավերով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, այցի ընթացքում Հայոց հայրապետի հետ հանդիպումներ են ունեցել եւ Նորին Սրբությանն իրենց հարգանքի հավաստիքն են հայտնել Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովը, խորհրդարանի նախագահ Օգնյան Գերջիկովը, պաշտոնական այլ անձինք: Հայոց հայրապետի օրհնությունն ու պատգամն են ստացել բուլղարաբնակ բազմաթիվ հայորդիներ: Նորին Սրբությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոýիա ժամանեց հունիսի 25-ին: Վեհափառ Հայրապետի ուղեկիցների թվում էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Եզնիկ եպս. Պետրոսյանը, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Ռոբերտ Համբարձումյանը եւ Արթուր սրկ. Կարապետյանը՝ իբրեւ գավազանակիր: Օդանավակայանում հայրապետական պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիո Ուղղափառ եկեղեցու Սբ. Սինոդի անդամ միտրոպոլիտները, Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչ՝ նախարարների խորհրդի կրոնից գործերի տնօրեն Իվան ժելեýը, ինչպես նաեւ Բուլղարիայում հայոց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության ներկայացուցիչներ, որոնց թվում՝ Բուլղարիո եւ Ռումինիո հայոց թեմերի առաջնորդ գերաշնորհ Տ. Տիրայր արք. Մարտիկյանը, Բուլղարիո թեմի թեմական խորհրդի ատենապետ, Բուլղարիայի խորհրդարանի երեսփոխան Ռուբեն Գրիգորյանը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Սեւդա Սեւանը, պաշտոնական այլ անձինք: Օդանավակայանից Հայոց Հայրապետն առաջնորդվել է Սոýիայի Սբ. Ալեքսանդր Նեւսկու մայր տաճար, որտեղ՝ բուլղար եկեղեցում ընդունված պաշտոնական արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել Ամենայն հայոց հայրապետի եւ Մաքսիմ պատրիարքի հանդիպումը: Աթոռանիստ տաճարում երկու գահակալները ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքեր են փոխանակել: Հայոց Հայրապետը ուրախությամբ փաստել է հայ եւ բուլղար ժողովուրդների ու եկեղեցիների դարավոր ու ջերմ կապերը, նշելով. «Մենք հավատում ենք, որ այս այցը պիտի զորացնի մեզ, որպեսզի մեկտեղումով մեր ջանքերի զորացնենք նաեւ մեր եկեղեցիներըե: Հանդիպման ավարտին ի պատիվ Հայոց Հայրապետի՝ պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու Սբ. Սինոդի շենքում: Նույն օրը Վեհափառ Հայրապետի կողմից ծաղկեպսակ է դրվել Սոýիայի Անհայտ զինվորի հուշարձանին: Հունիսի 26-ին Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Բուլղարիայի խորհրդարան եւ հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Օգնյան Գերջիկովի հետ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել եկեղեցական կյանքի զորացման եւ եկեղեցիների միջոցով երկու ժողովուրդների բարեկամական կապերի սերտացման վերաբերյալ: Նույն օրը նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հայոց հայրապետի եւ երկրի նախագահ Գեորգի Պարվանովի հանդիպումը: Նախագահի հետ զրույցի րնթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: 5-օրյա այցի ընթացքում Հայոց հայրապետը հանդիպումներ է ունեցել նաեւ երկրի այլ պաշտոնատար անձանց հետ: Բոլոր այս հանդիպումների ընթացքում շեշտվել է այն կարեւոր ներդրումը, որ ունեցել է Բուլղարիայի հասարակական կյանքում հայ համայնքը, ինչպես նաեւ դարերի րնթացքում ձեւավորված հայ եւ բուլղար եկեղեցիների եւ ժողովուրդների բարեկամությունը, հայ եկեղեցու նշանակալի դերը Բուլղարիայի հայ համայնքի կյանքում: Վեհափառ Հայրապետը ջերմ ընդունելության է արժանացել նաեւ բուլղար զանազան միտրոպոլիտություններում ու վանքերում: Նորին Սրբությունը եղել է Վառնայի եւ Տռնովոյի միտրոպոլիտություններում, գիշերեց Բաչկովոյի վանքում, այցելել Րիլայի վանք, որը մեծ նշանակություն ունի բուլղար ժողովրդի հոգեւոր կյանքում: Գրեգին Բ Վեհափառին մեծ ոգեւորությամբ էր դիմավորում բուլղարահայ համայնքը, որի թիվը ներկայումս մոտ 50 հազար է: Այցի ընթացքում Նորին Սրբությունը եղել է առավել հայաշատ քաղաքներում՝ Վառնայում եւ Պլովդիվում, այցելել տեղի հայկական եկեղեցիներ: Հայրապետական իր օրհնությունը տալով բուլղարահայ հավատացյալներին, Նորին Սրբությունն իր հորդորն ու պատգամն էր հղում նրանց, մաղթելով՝ հավատարիմ մնալ ազգային սրբություններին, հայ լեզվին ու հայրենի հավատքին, լինել հայ ժողովրդի արժանի զավակներ ու հյուրընկալ Բուլղարիայի արժանի քաղաքացիներ: Ամենուր եկեղեցական կառույցների եւ համայնքի ստեղծագործական խմբերի կազմակերպած համերգային հայտագրերը հայկական ոգու եւ քրիստոնեկան հավատի վկայությունն էին: Իսկ Վառնայի հայ համայնքը բուլղարահայ, բարերարների աջակցությամբ, Վեհափառ հայրապետի այցի առիթով բավական սեղմ ժամկետում՝ շուրջ մեկ ամսվա ընթացքում վերանորոգել էր նաեւ տեղի հայկական Սբ. Սարգիս եկեղեցին: Վեհափառ Հայրապետի այցի առիթով Վառնայում քաղաքային հոգեւոր ու պետական իշխանությունների եւ հայ համայնքի մասնակցությամբ բացվել է խաչքար-հուշարձան՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Այցի ավարտին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը ի պատիվ Նորին Սրբության կազմակերպել է ընդունելություն, որին իրենց մասնակցությունն են բերել Մաքսիմ Պատրիարքը, Սբ.Սինոդի անդամները, Բուլղարիայի քրիստոնեական այլ եկեղեցիների հոգեւոր առաջնորդները, պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Բուլղարիայում հավատարմագրված օտար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ: Հայոց Հայրապետի այցին մեծ հետաքրքրությամբ էին հետեւում տեղի լրատվամիջոցները: Թեեւ պաշտոնական այցի առաջին օրը մի քանի լրատվամիջոցներ, հրապարակելով Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սեւդա Սեւանի հետ հարցազրույցը, թյուր մեկնաբանությամբ էին ներկայացրել Բուլղար Ուղղափառ եկեղեցուն վերաբերող դեսպանի խոսքը: Այս առիթով Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը պարզաբանել է, որ ՀՀ դեսպանատան կողմից Վեհափառ հայրապետի պատվին տրված ճաշկերույթի ժամանակ ՀՀ դեսպան տիկին Սեւդա Սեւանը անձամբ իր ցավն է արտահայտել Մաքսիմ պատրիարքին, նշելով, որ դրանք հիմնականում թղթակիցների կողմից սխալ հասկացողության արդյունք են:

Հայերեն