Հասարակական

Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանում Հոլանդիայի դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը երեկ, Բիքýայայի վանքում, ընդունել է Լիբանանում Հոլանդիայի դեսպան Յան Քլեյուգին: Այցելության հիմնական նպատակը եղել է Լիբանանի ներկա կացությանը, նաեւ տարածաշրջանի անցուդարձի վերաբերյալ Վեհափառ հայրապետի տեսակետներին ծանոթանալը: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, շուրջ մեկժամյա զրույցի ընթացքում Արամ Ա կաթողիկոսը՝ ի պատասխան դեսպանի հետաքրքրություններին, վերլուծել եւ արժեւորել է Լիբանանի ներքին քաղաքական եւ տնտեսական կյանքին կապված մի շարք երեւույթներ նաեւ խոսել է պաղեստինյան գրավյալ հողերում տիրող ընդհանուր կացության մասին: Այս առումով Վեհափառն անդրադարձել է իսրայելյան բանակի կողմից գրավված հայապատկան կալվաածքների հարցին: Դեսպանն իր հերթին գնահատանքով է խոսել երկրի կյանքին լիբանանահայության ակտիվ մասնակցության մասին, նշել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարեւոր դերը հատկապէս միջեկեղեցական հարաբերությունների շրջագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում