Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է վանական խորհրդի անդամներին, ովքեր Նորին սրբության բացակայության ժամանակ վարել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործերը, եւ լսել է նրանց զեկույցը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել խորհրդի անդամներին տարված աշխատանքների համար եւ տեղեկություններ հաղորդել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության «Պարոն Տերե կալվածքի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ՝ ի մասնավորի հայտնելով, որ Պատրիարքարանը հայց է ներկայացրել Իսրայելի դատական բարձրագույն ատյան: Վեհափառ Հայրապետը նաեւ խորհրդի անդամներին հայտնել է, որ հատուկ նամակ է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին, կոչ ուղղելով Իսրայելի կառավարությանը՝ ընդառաջ Պատրիարքարանի հայցին ընդունելի լուծում գտնել միջազգային հնչեղություն ստացած «Պարոն տերե կալվածքի շուրջ ծագած խնդրին, չխաթարելով 400 տարուց ի վեր Հայոց Պատրիարքարանին պատկանող կալվածքի հոգեւոր-մշակութային արժեքը: Նորին Սրբությունը մշտապես կապի մեջ է Ամենապատիվ Պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի հետ:-0-20.45

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում