Հասարակական

Արամ Ա. կաթողիկոսը Լոնդոնում հանդիպել է վարչապետ Թոնի Բլերի հետ

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի անձնական հրավրով հունվարի 17-18-ին այցելել էր Լոնդոն՝ մասնակեցելու քրիստոնեություն-իսլամ գործակցության հեռանկարները քննարկելու համար հրավիրված հանդիպմանը: Ժողովի նիստերից մեկի ատենապետությունը վարելով, Արամ Ա. կաթողիկոսը կոչ է արել իրապաշտորեն մոտենալ քրիստոնեություն-իսլամ երկխոսությանը, քանի որ աշխարհում տարբեր կրոնների պատկանող ազգեր միասին են ապրում: Նշենք, որ այս ժողովին, որը խորհրդակցական բնույթ ուներ, Միջին Արեւելքից հրավիրված էին միայն Արամ Ա. կաթողիկոսը եւ Հորդանանի թագավորի եղբայրը: Կիլիկիո կաթողիկոսն առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ վարչապետ Թ. Բլերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում