Հասարակական

Արամ Ա-ն Իրանի դեսպանի հետ քննարկել է քրիստոնյա-իսլամ երկխոսության հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ,10 ՀՈՒՆՎԱՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քրիստոնյա-իսլամ երկխոսության, Կիլիկիո կաթողիկոսության եւ ԻԻՀ-ի ու Իրանի հայությանն առնչուող հարցերն են արծարծվել Արամ Ա կաթողիկոսի եւ Լիբանանում ԻԻՀ դեսպան Սաիդ Մոհամեդ Ալի Իսպահանի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր, Անթիլիասի մայրավանքում: Ըստ կաթողիկոսության մամլո դիվանի լրատվության, դեսպանին այցելության ժամանակ ընկերակցել են իր քաղաքական ու մշակութային կցորդները եւ խորհրդականները: Ավելի քան մեկ ժամ տեւող խոսակցության նյութ է դարձել նաեւ Լիբանանի ներկա կացությունը, Միջին Արեւելքի խաղաղության գործընթացը: Իրանի դեսպանը կարեւորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ գոյություն ունեցող սերտ կապերն ավելի ամրացնելու անհրաժեշտությունը, այս առիթով Իրանի պետության հարգանքն է ներկայացրել Վեհափառ հայրապետին: Արամ Ա.կաթողիկոսն իր հերթին անդրադարձել է Իրանի հայության կարեւոր դերակատարությանն այդ երկրի զարգացման ու առաջդիմության աշխատանքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում