Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Եվրոհամայնքի Եպիսկոպոսաց խորհրդի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շաբաթ օրն ընդունել է Եվրոհամայնքի Եպիսկոպոսաց խորհրդի կոնýերանսի նախագահ Ջոզեý եպս. Հոմեյերի եւ Եվրոհամայնքի Եպիսկոպոսաց կոնýերանսների հանձնախմբի գլխավոր քարտուղար Նոյել Թրենորի գլխավորած պատվիրակությանը: ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, պատվիրակության այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցուն՝ հետագա համագործակցության ակնկալիքով: Ջոզեý եպս. Հոմեյերը, շարադրելով նման համագործակցության վերաբերյալ իր նկատառումները, նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցիները, իր կարեւոր դերն ունի Եվրոպայի կրոնական կյանքում: Նորին Սրբությունը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել հյուրերի առաջարկի համար: Վեհափառ հայրապետը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին իր թեմերն ունի Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, իսկ նշված կառույցի հետ համագործակցությունը Հայ եկեղեցուն հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն մասնակցություն ունենալ Եվրոպայի եկեղեցական-հասարակական կյանքին: Եվրոհամայնքի այս կառույցի հետ Հայ եկեղեցու համագործակցությունն իր առավել հստակ ուրվագծումը կստանա հետագա փոխայցելությունների ընթացքում: Լինելով ազգությամբ գերմանացի, եպիսկոպոս Հոմեյերը ցավ է հայտնել այն բանի համար, որ իր երկիրը մեղքի բաժինն է ունեցել դարասկզբի հայ ժողովրդի ողբերգության մեջ: Հանդիպման ավարտին Հայոց հայրապետը եպիսկոպոսի կուրծքը զարդարել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված հոբելյանական լանջախաչով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում