Հասարակական

Արամ Ա.կաթողիկոսին է այցելել Լիբանանում Կանադայի դեսպան Հ.Սարաýյանը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ,10 Հունվարի.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երեկ Անթիլիասի մայրավանքում ընդունել է Լիբանանում Կանադայի դեսպան Հայկ Սարաýյանին: Ինչպես տեղեկացնում են կաթողիկոսության մամլո դիվանից, հանդիպումը առիթ է դարձել քննարկելու Լիբանանի ներքին կացության, տարածաշրջանի եւ միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր: Վեհափառ հայրապետը լայն տեղեկություններ է հաղորդել պրն. դեսպանին աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող միջկրոնական երկխօսությունների եւ համաժողովների մասին, անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական Խորհդի կողմից կազմակերպված համագումարին, որտեղ գլխավոր ատենախոսներից մեկը եղել է ինքը՝ Արամ Ա. կաթողիկոսը: Նույն օրը Վեհափառին են այցելել նաեւ Հըզբոլայի քաղաքական դիվանի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Լիբանանի ներքին քաղաքական իրադարձությունների շուրջ: Կիլիկիո կաթողիկոսը նաեւ արծարծել է Լիբանանի հայ համայնքի իրավունքների հարցը: Հըզբոլայի ներկայացուցիչները լիովին համաձայն են եղել նրա դիրքորոշմանը, իրենց զորակցությունը հայտնելով հայ եկեղեցու հովվապետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում