Արամ Ա.կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հորդանանի իշխանի հետ
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի կողմից Լոնդոնում գումարված՝ քրիստոնեություն-իսլամ խորհրդաժողովին մասնակցելու ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Հորդանանի թագավորի եղբայր Հասան իշխանի հետ: Նրանք քննարկել են Միջին Արեւելքի խաղաղության գործընթացի եւ քրիստոնեություն-իսլամ երկխոսության վերաբերյալ հարցեր: Արամ Ա. կաթողիկոսը հանդիպել էր նաեւ վարչապետ Թոնի Բլերի հետ, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, Լեռնային Ղարաբաղին, Լիբանանին ու ընդհանրապես Միջին Արեւելքին առնչվող հարցեր: