Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցության է հայտնել Անրի Վեռնոյի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, տեղեկանալով աշխարհահռչակ ýրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի մահվան մասին, ցավակցական հետեւյալ նամակն է հղել արվեստագետի հարազատներին: «Մեծ ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, մեծահռչակ արվեստագետ, կինոռեժիսոր Անրի Վեռնոյի մահվան մասին: Հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Մեր խորին ցավակցությունն ենք հղում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին, արվեստագետ գործընկերներին ու մերձավորներին: Մեր Եկեղեցին, աշխարհսփյուռ հայությունը խոնարհումով է հրաժեշտ տալիս հայազգի տաղանդավոր արվեստագետին, որ ապրեց ու գործեց հոգում միշտ կրելով Հայրենիքի սերը եւ հարազատ ժողովրդի արժեքները: üրանսիայի հյուրընկալ հարկի ներքո ծաղկեցին ու պտուղ տվեցին Անրի Վեռնոյի հոգու շնորհները՝ բացահայտելով հայ ժողովրդի կենսահաստատ ուժը, բարիով, արդարության ու ճշմարտության հաղթանակի հավատով չարը մերժելու Քրիստոսասեր կամքը, որի մեծագույն արտահայտությունն է նրա «Մայրիկըե ýիլմը՝ Հայոց Եղեռնի մասին դեռեւս չգերազանցված ստեղծագործություն, իր համամարդկային հնչողությամբ: Սիրով ու հուզումով ենք միշտ հիշելու լուսահոգի Անրի Վեռնոյին, որին իբրեւ հավատավոր, կենսուրախ ու պայծառ մեծ հայորդու ճանաչեցինք Հովվապետական Մեր այցի ընթացքին Լիոն քաղաքում: Աղոթում ենք, որ Ողորմած Աստված Իր երկնային երանավետ բարձունքներում խաղաղության մեջ ընդունի Անրի Վեռնոյի երանյալ հոգին, Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն պարգեւի Ձեզ բոլորիդ եւ օրհնությամբ առաջնորդի Ձեր կյանքի ընթացքը: Աղոթք, խունկ եւ օրհնություն Անրի Վեռնոյի անթառամ հիշատակին, հարգանք եւ խոնարհում նրա պայծառ անվանըե:

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը