Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Ժնեւ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը Լոնդոնից, ուր գտնվում էր Անգլիայի վարչապետ Թոնի Բլերի անձնական հրավերով՝ մասնակցելու միջեկեղեցական խորհրդակցությանը, այսօր մեկնել է Ժնեւ: Ըստ կաթողիկոսության մամլո դիվանի տեղեկատվության, Վեհափառ հայրապետը Ժընեւում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնատեղիում, ունենալու է միջեկեղեցական մի շարք հանդիպումներ, որից հետո կվերադառնա Մայրավանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում