Հասարակական

Հռոմի պապը Արամ Ա-ին հրավիրել է մասնակցելու խաղաղության համար աղոթքի օրվան

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 24-ին Վատիկանի կողմից կազմակերպվում է եկեղեցական հատուկ արարողություն՝ «Խաղաղության համար աղոթքի օրե, որին հրավիրվել են հոգեւոր պետեր եւ եկեղեցիների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Հովհաննես Պողոս պապը հատուկ հրավեր է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին՝ մասնակցելու «Աղոթքի օրվանե: Վեհափառ հայրապետի անունից արարողությանն իր մասնակցությունը կբերի Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ գերշ. տ. Օշական արք. Չոլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում