Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական ողջույնն ու օրհնությունը ՀՀ ազգային բանակին, հայոց համայն հավատացյալ ժողովրդին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ազգային բանակի ստեղծման 10-ամյակի կապակցությամբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը իր հայրապետական ողջույնն ու օրհնությունն է հղել ՀՀ ազգային բանակին, հայոց համայն հավատացյալ ժողովրդին: Նրանում ասված է. «Հայոց Ազգային Բանակի կազմաւորման տասներորդ փառապանծ տարեդարձի առիթով Միածնաէջ Մայր Աթոռից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում սիրեցեալ մեր ժողովրդի աշխարհսփիւռ բոլոր զաւակներին, մեր բանակի քաջարի զօրահրամանատարներին ու զինուորներին: Իջման Սուրբ Սեղանի առջեւ գոհաբանական մեր աղօթքն ենք առ Աստուած բարձրացնում, որ մեր ժողովուրդը Հայաստանի անկախութեան առաջին տարիներին խաղաղ ու պայծառ գալիքի հաւատով, Հայրենիք - Սփիւռք միասնական ջանքերով ամուր հիմքերը դրեց Ազգային Բանակի: Արցախի ազատագրութեան ու Հայաստանի սահմանների պաշտպանութեան մարտերում ծնունդ առաւ Հայոց Բանակը: Ազատամարտիկների բոցավառ սրտերի վեհ սիրով ու աննկուն կամքով օրաւուր զօրացաւ, ուժ առաւ Հայկեան ազատատենչ ոգուց, Վարդանանց հաւատաւոր հոգուց, աննահանջ ու յաղթական դարձաւ սրբանուէր կեանքով հայ քաջորդեաց, ովքեր վասն հայրենեաց նոր պատերազմում համալրեցին անմահների զօրագունդը, «Որ հայրենեաց շողայ արեւ..., Որ հայրենեաց վարդեր բացուին...ե եւ հաւատով, յոյսով, սիրով միաբան՝ միշտ կեցցէ Մայր Հայաստան: Արդարեւ, Հայոց Ազգային Բանակի տասնամեայ ուղին՝ լեցուն փառաւոր յաղթանակներով, նոր պանծալի էջեր է յաւելում հերոսական մեր պատմութեանը: Փառք Տիրոջը, որ Արցախում եւ Հայաստանում հայրենաբնակ մեր ժողովուրդը ազատ եւ խաղաղ երկնքի ներքոյ իր նոր կեանքն է կերտում, որ այսօր առ Աստուած խնկաբոյր աղօթք է բարձրանում Գանձասարի հինաւուրց վանքի եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցու նորոգուած խորաններից, Հայոց Արեւելեան բարձրիկ աշխարհի նուիրական սրբավայրերից: Փառք Տիրոջը, որ հայ զօրահրամանատարի տաղանդը, հայ զինուորի քաջութիւնն ու հաւատարմութիւնը այսօր ծառայում են մեր անկախ Հայրենիքին: Այս տօնական օրը Մենք աղօթք ենք բարձրացնում բոլոր այն հայորդեաց հոգիների համար, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին յանուն այս խաղաղ առաւօտի՝ դառնալով նոր «զօրականք յաղթողք պսակեալ ի Քրիստոսէե: Երիցս փառք նրանց անմահ յիշատակին եւ աստուածային օրհնութիւն նրանց լոյս հոգիներին: Հայրապետական Մեր աղօթքն ու հայցն է, որ Տէրը Իր օրհնութեան մէջ խաղաղ պահի աշխարհը համայն, Ազատն Մասեաց հայեացքի ներքոյ պահպանի Հայոց Աստուածպարգ Հայրենիքը եւ միասնական պահի աշխարհսփիւռ մեր ժողովրդին ու հաւատարիմ՝ Աստուածկառոյց Սուրբ Էջմիածնի համազգական Ուխտին: Թող Բարձրեալի Ամենակարող Աջը այսօր եւ միշտ զօրացնի ու պահպանի հայրենեաց պաշտպան Մեր սիրեցեալ որդիներին՝ զօրաց եւ զօրականաց հայոց: Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէնե:

Հայերեն

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին