Իտալիայի դեսպանը հրաժեշտ տվեց Գարեգին Բ Կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին հրաժեշտի այցով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեց Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաուլո Անդրեա Տրաբալտան, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ըստ Մայր Աթոռի մալո դիվանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ընդունելով դեսպանին, բարձր է գնահատել նրա ջանքերը հայ-իտալական բարեկամության ամրապնդման գործում: Նորին Սրբությունը նշել է նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջեւ առկա ջերմ եւ եղբայրական հարաբերությունները: Նորին սրբությանը երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պրն. Տրաբալտան մասնավորապես նշել է. «Հայաստանում ապրած տարիներիս ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածինն ինձ համար եղել է ցանկալի վայր, ուր հաճախ այցելել եմ ու աղոթել նրա կամարների ներքոե: Հրաժեշտից առաջ Վեհափառ Հայրապետը դեսպանին մաղթել է հաջողություն հետագա դիվանագիտական առաքելության մեջ:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ