1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի համայնքները ներկայացնող պատվիրակությունն Արամ Ա կաթողիկոսի հրավերով այսօր այցելել է Անթիլիասի մայրավանք եւ հանդիպում ունեցել նրա հետ: Այցելության գլխավոր նպատակը, ինչպես տեղեկացնում կաթողիկոսության մամլո դիվանը, հունվարի 15-ին տեղի ունենալիք համալիբանանյան հանագումարն է, որին մասնակցելու են երկրում գործող բոլոր կառույցների, միությունների ու կազմակերպությունների ներկայայուցիչները: Հանդիպման ժամանակ զրույցն ընթացել է լիբանանյան ներտնտեսական, ինչպես հաեւ Միջին Արեւելքի այժմյան հարցերի շուրջը: Վեհափառ հայրապետը կարեւորել է Լիբանանի ներքին միասնականության ամրապնդման անհրաժեշտությունը, երկխոսությունը ու գործակցությունը դիտելով որպես ազգային միասնականության ամրապնդման հիմնական ազդակներ, ընդգծել տնտեսական կյանքի վերականգնման կենսական հարցը: Արամ Ա-ն նաեւ շեշտել է պաղեստինցիներին զորավիգ կանգնելու անհրաժեշտությունը: